579.98
6.74
491.88
+23
Եղանակը Երևանում
Հայ

Շուրջ 1,5 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու համար. Ավինյան

13:31
21 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Շուրջ 1,5 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքների բնակարանային խնդիրըշ լուծելու համար։

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ 

«Քիչ առաջ կառավարությունը որոշում ընդունեց, համաձայն որի՝ Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար կտրամադրվի շուրջ 1,5 միլիարդ դրամ: Նշեմ, որ 2009թ.-ից ի վեր այս ուղղությամբ ոչինչ չէր արվել: Այսպիսով լուրջ քայլ ենք կատարում ավելի քան 30 տարի ձգվող խնդրի լուծման և մեր հայրենակիցների համար արժանապատիվ կյանք ապահովելու համար», – նշվում է Ավինյանի գրառման մեջ:

Ինչպես հայտնում են կառավարությունից, կառավարությունը որոշեց 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով հաստատել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը: 

Նախագծի ընդունման նպատակներն են սահմանել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման պայմանները, վկայագրերի տրամադրումն իրականացնել Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով, վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանել 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության, վերջնականապես լուծել 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված  ընտանիքների  բնակարանային  հարցը:

«Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի 112 ընտանիքների   արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական անօտարելի իրավունքը և կլուծվի 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները», – նշում են կառավարությունից:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:29
13 Սեպտեմբերի 2021
Հայաստանում COVID-19-ով վարակված հղի է մահացել
Հայաստանում COVID-19-ով վարակված հղի է մահացել, նա ունեցել է երկկողմ թոքաբորբ
17:37
13 Սեպտեմբերի 2021
Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ է թողարկվել
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը` հավերժության նշանի ֆոնին
15:53
13 Սեպտեմբերի 2021
Այս հարցով աշխատանք է տարվում, նշանակում է, որ առաջիկայում կլինի հայտարարություն.ՔՊ խմբակցության ղեկավարը` Որոտանի ճանապարհին տիրող իրավիճակի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը մեկնաբանել է այն տեղեկությունները, որ Գորիս-Կապան մայրուղու Որոտանի ճանապարհին ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և փող գանձում
14:40
13 Սեպտեմբերի 2021
ՎԶԵԲ-ն ու ԱԶԲ-Ն վարկ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագրի 2-րդ փուլի ֆինանսավորման համար
ՎԶԵԲ–ն ու ԱԶԲ–ն 105 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը Ընկերության 10-ամյա ներդրումային ծրագրի 2-րդ փուլի իրականացման համար
13:37
13 Սեպտեմբերի 2021
«Ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կտրել Կապանը».Վահե Հակոբյան (ՎԻԴԵՈ)
Վահե Հակոբյանը նշել է, որ ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կտրել Կապանը.ՎԻԴԵՈ
11:21
13 Սեպտեմբերի 2021
«Վեոլիա ջուրը» զգուշացնում է.12 ժամ ջուր չի լինի
12 ժամ ջուր չի լինի
11:13
13 Սեպտեմբերի 2021
Երևանի բոլոր վարչական շրջաններում կստեղծվեն հատուկ զբոսայգիներ շների համար (ՎԻԴԵՈ)
Երևանի բոլոր վարչական շրջաններում կստեղծվեն հատուկ զբոսայգիներ շների համար.ՎԻԴԵՈ
11:03
13 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսից նախօրեին 16 մարդ է մահացել, հաստատվել է 296 նոր դեպք, 577 մարդ առողջացել է
Կորոնավիրուսից նախօրեին 16 մարդ է մահացել, հաստատվել է 296 նոր դեպք, 577 մարդ առողջացել է
16:04
11 Սեպտեմբերի 2021
Ինչու՞ պետք է պատվաստվել, եթե պատվաստումները 100% չեն երաշխավորում, որ չենք վարակվի․ պարզաբանում է նախարարը
Ավանեսյանը պարզաբանում է, թե ինչու պետք է պատվաստվել, եթե պատվաստումները 100% չեն երաշխավորում, որ չենք վարակվի
09:00
11 Սեպտեմբերի 2021
Մինչև 200 մբ/վ հիմնական արագություններ «Ռոստելեկոմ»-ից. ընկերությունը հանդես է գալիս նաև նոր առաջարկով
«Ռոստելեկոմ»-ն իր բաժանորդներին է ներկայացնում նոր անակնկալներ.այսուհետ ընկերության Ինտերնետ ծառայության բաժանորդները կստանան նոր՝ ավելի բարձր հիմնական արագություններ
19:50
10 Սեպտեմբերի 2021
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը (ՎԻԴԵՈ)
Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը.ՎԻԴԵՈ
19:03
10 Սեպտեմբերի 2021
Ալիևը հիստերիայի մեջ է,Մուրադովը պայթեցրել է ադրբեջանական մամուլը,սահմանին էլ փոխհրաձգություն է եղել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ալիևը հիստերիայի մեջ է,Մուրադովը պայթեցրել է ադրբեջանական մամուլը,սահմանին էլ փոխհրաձգություն է եղել․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ