Ավելի քան 20 ժամ ջուր չի լինի. վթար է

15.01.2025, 10:05
Վթար է. ավելի քան 20 ժամ ջուր չի լինի մի շարք հասցեներում
Ավելի քան 20 ժամ ջուր չի լինի. վթար է
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի-Արմենիա/. 36-ժամյա ջրանջատում է նախատեսված Արարատի մարզի մի շարք հասցեներում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ.  հունվարի 15-ին ժամը 08:00-ից մինչև հունվարի 16-ը ժամը 08:00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների և  հարակից իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է ընկերության հայտարարության մեջ։