Ձնախառն անձրև, մառախուղ, մերկասառույց. իրավիճակը հանրապետությունում՝ 20։00-ի դրությամբ

02.12.2024, 20:39
Ձնախառն անձրև, մառախուղ, մերկասառույց՝ հանրապետության ճանապարհներին
Ձնախառն անձրև, մառախուղ, մերկասառույց. իրավիճակը հանրապետությունում՝ 20։00-ի դրությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: