Այսօր 12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

26.02.2025, 10:12
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր 12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ 12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 26-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի   Սարի Թաղ 26, 27, 28 փողոցների, Վարդաշեն 1-12 փողոցների, Մուշական 1-11 փողոցների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։