Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք. ընդհանուր՝ 7113

25.05.2020, 10:52
Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային 452 նոր դեպք. ընդհանուր՝ 7113
Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք. ընդհանուր՝ 7113
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մայիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 452 նոր դեպք, ընդհանուր` 7113։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 3145: Փաստացի բուժվում է 3842 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 51594: Մահացել է, ցավոք, 87մարդ: -0-