Ըմբիշ Ռաֆայել Աբրահամյանը, ով համարյա խեղդել էր թուրք հակառակորդին, իր հոնորարն ուղղել է նրա բուժմանը (ՎԻԴԵՈ)

11.10.2019, 13:47
Աղմուկ հանած գոտեմարտից առաջ թուրքը խոստացել է Ռուսաստանից բերել հայի գլուխը
Ըմբիշ Ռաֆայել Աբրահամյանը, ով համարյա խեղդել էր թուրք հակառակորդին, իր հոնորարն ուղղել է նրա բուժմանը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ ըմբիշ Ռաֆայել Աբրահամյանն իր ամբողջ հոնորարն ուղղել է թուրք հակառակորդի բուժմանը, ում համարյա թե խեղդել էր ММА – GFC 18 մրցաշարի մենամարտի ժամանակ։

Հայ ըմբիշը marzik.am–ին տված հարցազրույցում խոստովանել է, որ հաղթական մենամարտի իր ողջ հոնորարը տալու է հակառակորդի բուժմանը, ինչն էլ խոստացել է անել մենամարտից առաջ։

Ռաֆայելը խեղդել է հակառակորդին գոտեմարտի 45–րդ վայրկյանին` թուրքը կորցրել է գիտակցությունը և երկար ժամանակ մնացել է անգիտակից վիճակում։

Աղմուկ հանած գոտեմարտից առաջ թուրքը խոստացել է Ռուսաստանից բերել հայի գլուխը, իսկ Աբրահամյանն իր հերթին վստահեցրել է, որ թուրքն ութանկյունից կհեռանա կոտրած ծնոտով։ -0-