530.17
7.45
476.34
+21
Եղանակը Երևանում
Հայ

ՈՒԵՖԱ-ն շարունակելու է նպաստել Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը (ՖՈՏՈ)

21:08
05 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի ընդունել է Հայաստան ժամանած ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին: Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:

Վարչապետը ողջունել է պարոն Չեֆերինի այցը մեր երկիր և կարևորել ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի միջև սերտ ու արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանում ֆուտբոլի զարգացման: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է Հայաստանում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ՈՒԵՖԱ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը և նշել, որ դրա արդյունքում երկրում իրականացվում են ֆուտբոլի մասսայականացմանը միտված մի շարք ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ պարոն Չեֆերինի այցը կնպաստի ՀՖՖ-ի հետ փոխգործակցության նոր ծրագրերի քննարկմանն ու իրականացմանը, այդ թվում՝ Հայաստանում ազգային մարզադաշտի կառուցման ուղղությամբ:

Пашинян и Чеферин

Չեֆերինը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության և ֆուտբոլի զարգացումը ուշադրության կենտրոնում պահելու համար: ՈՒԵՖԱ-ի նախագահը գոհունակություն է հայտնել ՀՖՖ-ի գործընկերների հետ համագործակցությունից և նշել, որ իր գլխավորած կառույցը շարունակելու է նպաստել Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավմանը:

Մասնավորապես, նշվել է, որ ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ նախատեսվում է այս տարվա ընթացքում Հայաստանի մարզերում կառուցել արհեստական խոտածածկով 76 խաղադաշտեր, ՀՖՖ-ին ապահովել անհրաժեշտ մարզագույքով, ծրագրեր իրականացնել ֆուտզալի և կանանց ֆուտբոլի զարգացման ուղղությամբ:

Пашинян и Чеферин

ՈՒԵՖԱ-ի նախագահը նշել է, որ ժամանակակից աշխարհում ֆուտբոլը դարձել է տնտեսության առանձին ճյուղ, որտեղ շրջանառվում են հսկայական ֆինանսական միջոցներ: Զրուցակիցները համակարծիք էին, որ ֆուտբոլը մեծ դեր ունի սոցիալական կյանքում, ժողովուրդներին համախմբելու և միավորելու գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի համագործակցությամբ առաջիկայում նախատեսվող նախագծերին վերաբերող մի շարք այլ հարցերի:

Пашинян и Чеферин

Ալեքսանդր Չեֆերինը Նիկոլ Փաշինյանին է նվիրել ֆուտբոլային գնդակ: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:19
18 Հոկտեմբերի 2019
Վերադառնում եմ վնասվածքիցս հետո. Հենրիխ Մխիթարյանը մարզումներից լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Վերադառնում եմ վնասվածքիցս հետո. Հենրիխ Մխիթարյանը մարզումներից լուսանկար է հրապարակել:
12:13
18 Հոկտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. Հայաստանի հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։
23:11
15 Հոկտեմբերի 2019
Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆինլանդիային ԵՎՐՈ–2020–ի ընտրական փուլի շրջանակում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 3։0 հաշվով զիջեց Ֆինլանդիայի հավաքականին ԵՎՐՈ–2020–ի ընտրական փուլի առանցքային խաղում։
19:33
15 Հոկտեմբերի 2019
Դուք ապացուցել եք, որ կարող եք հրաշքներ գործել. ձեզ տեսնենք, տղե′րք. Փաշինյանը քաջալերում է Հայաստանի հավաքականին
Դուք ապացուցել եք, որ կարող եք հրաշքներ գործել. ձեզ տեսնենք, տղե′րք. Փաշինյանը քաջալերում է Հայաստանի հավաքականին:
15:18
14 Հոկտեմբերի 2019
ՀՀ մարզիկները նվաճել են երեք մեդալ սամբոյի աշխարհի առաջնությունում (ՖՈՏՈ)
Հայաստանի մարզիկները կարողացան նվաճել երեք մեդալ՝ երկու արծաթ, մեկ բրոնզ:
14:25
14 Հոկտեմբերի 2019
Շանթ Սարգսյանն ու Արթուր Դավթյանը վերադարձել են մեդալներով աշխարհի առաջնությունից
Հայկական շախմատի պատանի աստղերը. Շանթ Սարգսյանն ու Արթուր Դավթյանը վերադարձել են մեդալներով աշխարհի առաջնությունից։
00:55
13 Հոկտեմբերի 2019
Հայաստանը ոչ–ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ կարևորագույն խաղում
Հայաստանը ոչ–ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ կարևորագույն խաղում:
00:34
13 Հոկտեմբերի 2019
1:0. Հայաստանի հավաքականը հաղթում է Լիխտենշտեյնին առաջին խաղակեսից հետո (ՎԻԴԵՈ)
1:0. Հայաստանի հավաքականը հաղթում է Լիխտենշտեյնին առաջին խաղակեսից հետո։
13:47
11 Հոկտեմբերի 2019
Ըմբիշ Ռաֆայել Աբրահամյանը, ով համարյա խեղդել էր թուրք հակառակորդին, իր հոնորարն ուղղել է նրա բուժմանը (ՎԻԴԵՈ)
Աղմուկ հանած գոտեմարտից առաջ թուրքը խոստացել է Ռուսաստանից բերել հայի գլուխը
13:36
07 Հոկտեմբերի 2019
Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի թիմերի հետ հանդիպումներին
Հոկտեմբերի 12-ին և 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ և 8-րդ տուրերի հանդիպումները:
10:15
07 Հոկտեմբերի 2019
Մարտիկ Ռաֆայել Աբրահամյանը հաղթել է թուրք մրցակցին ММА GFC-18 մրցաշարում (ՎԻԴԵՈ)
Մարտիկ Ռաֆայել Աբրահամյանը փայլուն հաղթանակ է տարել թուրք մրցակցի նկատմամբ ММА – GFC 18 մրցաշարի շրջանակում։
10:54
04 Հոկտեմբերի 2019
Արցախի դրոշով դրոնը «Դյուդելանժ»- «Ղարաբաղ» խաղում սկանդալի առիթ է դարձել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արցախի դրոշը դրոնով հայտնվել է խաղադաշտում։