Իտալիայի գավաթի եզրափակիչ փուլում գոլի ավտոմատ որոշման համակարգ կկիրառեն. Բերետա

10.04.2015, 21:55
Իտալիայի գավաթի եզրափակիչ փուլում կկիրառեն գոլի ավտոմատ որոշման համակարգը, հայտարարել է А սերիայի նախագահ Մաուրիցիո Բերետան։
Իտալիայի գավաթի եզրափակիչ փուլում գոլի ավտոմատ որոշման համակարգ կկիրառեն. Բերետա

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Իտալիայի գավաթի եզրափակիչ փուլում կկիրառեն գոլի ավտոմատ որոշման համակարգը, հայտարարել է А սերիայի նախագահ Մաուրիցիո Բերետան։

Իտալիայի գավաթի եզրափակիչ փուլը կկայանա հունիսի 7-ին Հռոմի Օլիմպիական մարզադաշտում։

«GLT տեխնոլոգիայի մշակողների հետ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են»,– ասել է Բերետան, որի խոսքը մեջբերում է Ֆրանս Պրեսը։

Հունվարի կեսին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կարլո Տավեկիոն հայտարարել էր, որ GLT համակարգը կկիրառվի Իտալիայի առաջնության 2015/16 խաղերի ժամանակ։

Ավելի վաղ ՖԻՖԱ–ն հաստատել էր համակարգի կիրառումը։ 2014 թվականին այն կիրառվել է Բրազիլիայում անցկացված Աշխարհի խաղերում և ակումբային առաջնությունում։ Բացի այդ, համակարգը կիրառվել է անգլիական պրեմիեր լիգայի հանդիպումների ժամանակ։-0-