ՀՖՖ-ն Մալոյանի հայտարարությունը ՀՖՖ նախագահին հակադարձելու անհեթեթ փորձ է որակել

20.11.2014, 12:38
Տուլայի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Արթուր Մալոյանը անհեթեթ փորձ է արել հակադարձելու ՀՖՖ նախագահին, ասված է ՀՖՖ կայքում հրապարակված հայտարարության մեջ։
ՀՖՖ-ն Մալոյանի հայտարարությունը ՀՖՖ նախագահին հակադարձելու անհեթեթ փորձ է որակել

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Տուլայի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Արթուր Մալոյանը անհեթեթ փորձ է արել հակադարձելու ՀՖՖ նախագահին, ասված է ՀՖՖ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Տուլայի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Արթուր Մալոյանը մեդիայի միջոցով զառանցանք և անհեթեթություն անվանելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ նոյեմբերի 18-ի մամուլի ասուլիսում արված այն հայտարարությանը, որ այդ ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խաղալու դիմաց պահանջել է «Պորշ» ավտոմեքենա, իրականում անհեթեթ փորձ է արել հակադարձելու ՀՖՖ նախագահին»,- նշել են ՀՖՖ-ից։

Հայտարարություն նշված է, որ այս ֆուտբոլիստի Հայաստանի ազգային հավաքական գալու հետ կապված բանակցությունները ժամանակին տարվել են երրորդ անձի՝ սպորտային աշխարհում հայտնի և հեղինակություն վայելող Ռուբեն Թաթուլյանի միջոցով, ում Մալոյանի ընտանիքը շատ լավ է ճանաչում։ «Պորշ»-ը, Հայաստան գալու դիմաց Թաթուլյանից պահանջել է անձամբ Մալոյանի հայրը: Բայց նույնիսկ բավարարված զառանցանքը՝ խոստացված «Պորշ»-ը, այդ ֆուտբոլիստին Հայաստան չի բերել:

Այսօր Հայաստանի ազգային հավաքականում հանդես են գալիս իրենց երկրին և հայրենիքին պատվախնդրորեն, անշահախնդրորեն ծառայող հայ տղաներ և «միշտ այդպես է լինելու»:
Ավելի վաղ Մալոյանը զառանցանք էր անվանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խոսքերը, որ ինքը «Պորշ» է պահանջել Հայաստանի հավաքականում հանդես գալու համար։--0--