Հայաստանի հավաքականը պատրաստ է Պորտուգալիայի հետ խաղին. Շալանդ

14.11.2014, 13:53
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պատրաստ է Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակում Պորտուգալիայի հավաքականի հետ կայանալիք խաղին, հայտարարել է Հայաստանի հավաքականի մարզիչ Բեռնար Շալանդը։
Հայաստանի հավաքականը պատրաստ է Պորտուգալիայի հետ խաղին. Շալանդ

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պատրաստ է Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակում Պորտուգալիայի հավաքականի հետ կայանալիք խաղին, հայտարարել է Հայաստանի հավաքականի մարզիչ Բեռնար Շալանդը։

Հայաստան–Պորտուգալիա խաղը կկայանա այսօր։ Խաղը կհեռարձակի Հայաստանի հանրային հեռուստատեսությունը։ Ալգարվե մարզադաշտից հեռարձակումը կսկսվի (տեղական ժամանակով) 23։45–ին։ 

«Մեր հավաքականն առանձնանում է ուժեղ հարձակվողներով` Գևորգ Ղազարյան, Հենրիխ Մխիթարյան։ Ես երբեք հավաքականի առաջ անպայման հաղթելու կամ ոչ–ոքի խաղալու խնդիր չեմ դնում։ Ես միշտ խաղը սկսում եմ 0։0 հաշվով»,– խաղից առաջ կայացած ասուլիսի ժամանակ ասաց Շալանդը։

Նրա խոսքով` հայկական թիմը միշտ կարող է անակնկալներ մատուցել լավ խաղացողների շնորհիվ։

«Մենք կխաղանք Եվրոպայի լավագույն հավաքականներից մեկի հետ, և դա մեծ փորձություն է մեզ համար»,– ասաց Շալանդը։

Հայկական թիմը նույն ընտրական խմբում է Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հավաքականների հետ։ Խմբում առաջատար են Ալբանիայի և Դանիայի հավաքականները, որոնք հավաքել են չորսական միավոր երեք հանդիպումից հետո։ Պորտուգալական թիմը 2 հանդիպումից հետո ունի 3 միավոր։ Երկու հանդիպումից հետո մեկական միավոր ունեն Սերբիայի և Հայաստանի հավաքականները։ -0-