Եվրո–2016 ընտրական փուլի` Հայաստանի և Դանիայի հավաքականների առաջին խաղը կսպասարկի մրցավարների ռումինական բրիգադը

04.09.2014, 17:23
Եվրո–2016 ընտրական փուլի շրջանակում Հայաստանի և Դանիայի հավաքականների  հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական բրիգադը՝ Ալեքսանդրու Տուդորի գլխավորությամբ:
Եվրո–2016 ընտրական փուլի` Հայաստանի և Դանիայի հավաքականների առաջին խաղը կսպասարկի մրցավարների ռումինական բրիգադը

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրո–2016 ընտրական փուլի շրջանակում Հայաստանի և Դանիայի հավաքականների  հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական բրիգադը՝ Ալեքսանդրու Տուդորի գլխավորությամբ:

Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 7–ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում` տեղական ժամանակով ժամը 20։00–ին։

Նրա օգնականները կլինեն Աուրել Օնիցան և Օկտավիան Սովրեն: Չորրորդ պաշտոնյան է Ռադու Գինգուլեացը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Կրիստիան Բալայը և Սեբաստիան Կոտլեսկուն:

Հայկական թիմը նույն խմբում է Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հավաքականների հետ։ -0-