«Մանչեստր Յունայթեդ» ակումբը հաստատել է, որ «Ռեալ» ակումբի կիսապաշտպան Դի Մարիան տեղափոխվել է ռեկորդային 59,7 մլն ֆունտ ստեռլինգով

27.08.2014, 14:07
Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան Մադրիդի «Ռեալ» ակումբից տեղափոխվել է «Մանչեստր Յունայթեդ», հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով անգլիական ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքին:
«Մանչեստր Յունայթեդ» ակումբը հաստատել է, որ «Ռեալ» ակումբի կիսապաշտպան Դի Մարիան տեղափոխվել է ռեկորդային 59,7 մլն ֆունտ ստեռլինգով

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան Մադրիդի «Ռեալ» ակումբից տեղափոխվել է «Մանչեստր Յունայթեդ», հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով անգլիական ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքին:

26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գումարը կազմել է 59,7 մլն ֆունտ ստեռլինգ, ինչը նոր ռեկորդ է անգլիական ակումբների համար:

Դի Մարիան «Ռեալ» էր տեղափոխվել Լիսաբոնի «Բենֆիկա» ակումբից 2010 թ.-ի հուլիսին: «Թագավորական ակումբի» կազմում արգենտինացին 190 հանդիպում է անցկացրել, որոնց ընթացքում դարձել է 36 գոլի հեղինակ:

«Ռեալ» ակումբի կազմում նա հաղթել է Իսպանիայի առաջնությունը, Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, Գավաթը (երկու անգամ) և Իսպանիայի Սուպերգավաթը:-0-