«Արմենիա» հեռուստաընկերությունը կշարունակի ՈւԵՖԱ–ի Չեմպիոնների լիգայի հեռարձակումները

14.08.2014, 18:07
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում երկարացրել է «ժամանակավոր ներկրման» արտոնյալ մաքսային ռեժիմի ժամկետներն «Արմենիա» հեռուստաընկերության համար, ինչը թույլ կտա հեռուստաընկերությանը շարունակել ՈւԵՖԱ–ի Չեմպիոնների լիգայի խաղերի հեռարձակումը։
«Արմենիա» հեռուստաընկերությունը կշարունակի ՈւԵՖԱ–ի Չեմպիոնների լիգայի հեռարձակումները

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում երկարացրել է «ժամանակավոր ներկրման» արտոնյալ մաքսային ռեժիմի ժամկետներն «Արմենիա» հեռուստաընկերության համար, ինչը թույլ կտա հեռուստաընկերությանը շարունակել ՈւԵՖԱ–ի Չեմպիոնների լիգայի խաղերի հեռարձակումը։

«Կառավարությունը թույլ է տվել ընկերությանը երկարացնել ներկրված սարքավորման  «ժամանակավոր ներմուծման» ռեժիմը մինչև 2015 թվականի օգոստոսի 2–ը, ինչը թույլ կտա ընկերությանն իրականացնել տեխնիկական բարձր որակ ապահովող հեռարձակում»,– ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

Ընկերությունը ներկրել է ֆուտբոլային հեռարձակումների կազմակերպման դեկոդեր։

2012 թվականին «Արմենիա» հեռուստաալիքը Հեռարձակողների եվրոպական միության հետ 2013-2015 թվականների Չեմպիոնների լիգային խաղերի հեռարձակման համաձայնագիր է ստորագրել, ինչի կապակցությամբ հեռուստաընկերությանն անհրաժեշտ սարքավորում է հատկացվել։ -0-