ՈՒԵՖԱ–ն «Չելսիի» նկատմամբ գործ է հարուցել «ՊՍԺ»–ի հետ խաղում ցուցադրված նացիստական բնույթի գրառման համար

23.05.2014, 13:20
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարգապահական հետաքննություն է սկսել Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում փարիզյան «Պարի Սեն Ժերմեն»–ի հետ առաջին խաղում ակումբի երկրպագուներին ցուցադրած նացիստական գրառման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով L'Equipe–ին։
ՈՒԵՖԱ–ն «Չելսիի» նկատմամբ գործ է հարուցել «ՊՍԺ»–ի հետ խաղում ցուցադրված նացիստական բնույթի գրառման համար

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարգապահական հետաքննություն է սկսել Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում փարիզյան «Պարի Սեն Ժերմեն»–ի հետ առաջին խաղում ակումբի երկրպագուներին ցուցադրած նացիստական գրառման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով L'Equipe–ին։

Հանդիպումը կայացել է Փարիզում ապրիլի 2–ին և ավարտվել 3։1 հաշվով` հօգուտ «ՊՍԺ»–ի։ Սակայն կիսաեզրափակիչ են դուրս եկել «կապույտները»` սեփական հարկի տակ անցկացված պատասխան խաղում հաղթելով 2։0 հաշվով։

Ավելի վաղ ՈՒԵՖԱ–ն գործ էր բացել «Պարի Սեն–Ժերմենի» նկատմամբ «Չելսիի» երկրպագուների հանդեպ փարիզեցիների երկրպագուների ռասիստական վիրավորանքների և խտրականության այլ գործողությունների կասկածանքով։

ՈՒԵՖԱ–ի վերահսկիչ–կարգապահական ատյանը երկու գործերն էլ կդիտարկի հուլիսի 17–ին։ -0-