Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջին մարզումն է անցկացնում նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ

21.05.2014, 19:27
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը չորեքշաբթի Երևանում առաջին մարզումն է անցկացնում նոր գլխավոր մարզիչ, շվեյցարացի Բեռնար Շալանդի գլխավորությամբ, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջին մարզումն է անցկացնում նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը չորեքշաբթի Երևանում առաջին մարզումն է անցկացնում նոր գլխավոր մարզիչ, շվեյցարացի Բեռնար Շալանդի գլխավորությամբ, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

Ուսումնամարզական հավաքի շրջանակում անցկացվող մարզմանը մասնակցում են հայկական ազգային թիմի բոլոր աստղերն ու առաջատար խաղացողները, մասնավորապես, «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև չեխական «Պրիբրամի»` վնասվածքից հետո վերականգնված Լևոն Հայրապետյանը։

Ֆուտբոլի ակադեմիայի դաշտ է դուրս եկել 23 խաղացող, որոնց թվում են նաև նորեկներ, մասնավորապես, Դոնեցկի «Շախտյորի» երիտասարդ հարձակվող Արթուր Միհրանյանը։

Մարզման ընթացքում մշակվում են շվեյցարացի մասնագետի կողմից կիրառվող նոր վարժություններ, շեշտը դրվում է թիմային խաղի վրա։

Մարզմանը հետևում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Շալանդի նշանակման մասին տեղեկությունը հրապարակվել էր փետրվարի 28–ին, իսկ ՀՖՖ գործադիր կոմիտեն նրա թեկնածությունը հաստատել է մարտի 10–ին։

Շալանդի հետ պայմանագիրը ստորագրվել է մինչև Եվրոպա-2016 առաջնության ընտրական շարքի ավարտը։

Մայիսի 27-ին հայ ֆուտբոլիստները Ժնևում ընկերական հանդիպում կունենան ԱՄԷ-ի հավաքականի հետ, մայիսի 31-ին՝ Շվեյցարիայի Սիոնում Ալժիրի հավաքականի հետ և հունիսի 6-ին՝ Գերմանիայի Մայնցում` Գերմանիայի հավաքականի հետ:

Հայ ֆուտբոլիստները պատրաստվում են Եվրո-2016 ընտրական փուլին։ Հայաստանի հավաքականն I խմբում է, որտեղ կխաղա Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի և Ալբանիայի թիմերի հետ։ -0