Հայ ֆուտբոլիստները մայիսի 27–ին Ժնևում կխաղան ԱՄԷ–ի թիմի հետ

19.05.2014, 19:56
Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 27–ին Ժնևում ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի հետ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայ ֆուտբոլիստները մայիսի 27–ին Ժնևում կխաղան ԱՄԷ–ի թիմի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 27–ին Ժնևում ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի հետ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանի ազգային հավաքականը տասն օրում կանցկացնի ընկերական 3 հանդիպում՝ մայիսի 27-ին ԱՄԷ-ի հավաքականի հետ, մայիսի 31-ին՝ Շվեյցարիայի Սիոնում Ալժիրի հավաքականի հետ և հունիսի 6-ին՝ Գերմանիայի Մայնցում` Գերմանիայի հավաքականի հետ:

ՀՖՖ մամուլի ծառայությունից «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնում են, որ մայիսի 25–ին Երևանում ծրագրված ընկերական խաղն Իրաքի հավաքականի հետ չի կայանա։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 750 միավորով ՖԻՖԱ ընթացիկ վարկանիշի 33–րդ տեղում է։

Հայ ֆուտբոլիստները պատրաստվում են Եվրո-2016 ընտրական փուլին։ Հայաստանի հավաքականն I խմբում է, որտեղ կխաղա Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի և Ալբանիայի թիմերի հետ։ -0-