Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը Գերմանիայի չեմպիոնուհի է դարձել «Բադ Կենիգշոֆեն» ակումբի կազմում

03.04.2014, 19:43
Հայ շախմատիստուհի, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Գերմանիայի չեմպիոնուհի է դարձել «Բադ Կենիգշոֆեն» ակումբի կազմում, հայտնում է  armchess.am–ը։
Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը Գերմանիայի չեմպիոնուհի է դարձել «Բադ Կենիգշոֆեն» ակումբի կազմում

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/.  Հայ շախմատիստուհի, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Գերմանիայի չեմպիոնուհի է դարձել «Բադ Կենիգշոֆեն» ակումբի կազմում, հայտնում է  armchess.am–ը։

Եզրափակչում «Բադ Կենիգշոֆենն» առաջ է անցել «Բադեն–Բադեն» թիմից 3.5։2.5 հաշվով։ Վճռորոշ միավորը բերել է Մկրտչյանը` հաղթանակ տանելով ամերիկացի շախմատիստուհի, գրոսմայստեր Աննա Զատոնսկիխի նկատմամբ։

2013 թվականին Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի անհատական առաջնության բրոնզե մեդալ էր նվաճել։ -0-