Բուքմեյքերները Ռուսաստանի հավաքականին բացահայտ ֆավորիտ են համարում Հայաստանի հավաքականի հետ խաղում

05.03.2014, 13:15
Համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները գրեթե չեն կասկածում Ռուսաստանի հավաքականի հաջողության հարցում Հայաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ։
Բուքմեյքերները Ռուսաստանի հավաքականին բացահայտ ֆավորիտ են համարում Հայաստանի հավաքականի հետ խաղում

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները գրեթե չեն կասկածում Ռուսաստանի հավաքականի հաջողության հարցում Հայաստանի հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ։

Ռուսաստան–Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 5–ին ժամը 18։00–ին Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում։

Այսպես, Williamhill հայտնի բուքմեյքերական գրասենյակը Ռուսաստանի հավաքականի հաղթանակի խաղադրույքը ընդունում է 1,36 գործակցով, ոչ–ոքին` 4,60 գործակցով, Հայաստանի հավաքականի հաղթանակը` 8,50 գործակցով։

«bwin» միջազգային բուքմեյքերական գրասենյակների փորձագետները Հայաստանի հավաքականի հաղթանակը ևս քիչ հավանական են համարում` գնահատելով 8,50 գործակցով։ Ոչ–ոքին գնահատվում է 5,00 գործակցով, իսկ Ռուսաստանի հաղթանակը` 1,33։

Հայ բուքմեյքերներն ավելի լավատեսորեն են տրամադրված։ Այսպես, հայերի հաղթանակը գնահատված է 6,10, ոչ–ոքին` 4,80, իսկ Ֆաբիո Կապելոյի սաների հաղթանակը` 1,43։

Օրերս Հայաստանի հավաքականը գլխավորել է շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը, սակայն ռուսների հետ ընկերական խաղում թիմը կղեկավարի Մինասյանը, ով ավելի վաղ արդեն գլխավորել է թիմը։–0–