429.84
4.38
403
+9
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Շալանդից կարելի է շատ բան սովորել. Մխիթարյան

12:18
05 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Դորտմունդի «Բորուսիա» ակումբի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդից կարելի է շատ բան սովորել։

«Մենք երկուշաբթի 15 րոպե շփվեցինք։ Շալանդից շատ բան կարելի է սովորել, զուր չէ, որ նրան են նշանակել։ Իհարկե, ավելի վաղ նրա մասին չեմ լսել։ Սակայն նշանակումից հետո շատ բան եմ կարդացել նրա մասին։ Կաշխատենք», – ասել է Մխիթարյանը Ռուսաստան–Հայաստան ընկերական հանդիպման նախօրեին «Спорт-Экспресс»–ին տված հարցազրույցում։

Մխիթարյանը նաև նշել է, որ Հայաստանի հավաքականի գլխավոր նպատակն է հաղթել ամեն հանդիպման ժամանակ։

«Եվ հետո, արդեն ժամանակն է, որ մենք խաղանք Եվրոպայի առաջնությունում։ Սակայն այդ խնդիրը 2016 թ.–ին լուծելու համար մենք պետք է ոչ թե երազենք, այլ աշխատենք», – ավելացրել է Մխիթարյանը։

Ռուսաստան–Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 5–ին ժամը 18։00–ին Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում։

Օրերս Հայաստանի հավաքականը գլխավորել է շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը, սակայն ռուսների հետ ընկերական խաղում թիմը կղեկավարի Մինասյանը, ով ավելի վաղ արդեն գլխավորել է թիմը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:30
31 Հոկտեմբերի 2023
Լիոնել Մեսսին 8-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին
Արգենտինացին կարիերայում նվաճեց 8-րդ «Ոսկե գնդակը»
10:42
30 Հոկտեմբերի 2023
Ըմբիշ Յուրիկ Հովեյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին աշխարհի առաջնությունում, այժմ կպայքարի բրոնզե մեդալի համար
Հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրիկ Հովեյանը սփոփիչ գոտեմարտում 2-2 հաշվով հաղթեց ադրբեջանցի Բաբաշովին և կպայքարի բրոնզե մեդալի համար
11:09
24 Հոկտեմբերի 2023
Երեք հայ հեծանվորդներ 5 մեդալ են նվաճել Վրաստանի բաց առաջնությունում
Հեծանվորդներ Վահե Վիրաբյանը, Էդուարդ Գրիգորյանը և Արթուր Վարելջյանը երեք մեդալ են նվաճել Վրաստանի բաց առաջնությունում

15:21
20 Հոկտեմբերի 2023
ՀՖՖ–ն պաշտոնական հայտարարություն է տարածել Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի վերաբերյալ
Ի պատասխան նոյեմբերի 18-ին Երևանում կայանալիք Հայաստան – Ուելս հանդիպման տոմսերի գների վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ստացված հարցումների՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել
19:37
16 Հոկտեմբերի 2023
«Ինտերը» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ
Միլանի «Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ
14:47
13 Հոկտեմբերի 2023
Հայաստանը 6 մեդալ է ապահովել բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում
Մեր մարզիկները հաղթահարել են քառորդ եզրափակչի արգելքը և առնվազն բրոնզե մեդալ են ապահովել
15:37
10 Հոկտեմբերի 2023
Հաստատվել են Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի անցկացման վայրերը
Հաստատվել են Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի անցկացման վայրերը
13:48
02 Օգոստոսի 2023
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում
15:35
28 Հուլիսի 2023
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
13:41
24 Հուլիսի 2023
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
11:51
24 Հուլիսի 2023
Հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Հայ բռնցքամարտիկը պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկի Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում. ՎԻԴԵՈ
13:12
12 Հուլիսի 2023
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ ՉԼ որակավորման փուլի հանդիպում
Հանդիպումը տեղի կունենա այսօր