Ռուսաստան–Հայաստան հանդիպման ամենաթանկ տոմսն արժե 15 հազար ռուբլի

17.02.2014, 17:40
Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպման տոմսերի արժեքը տատանվում են 350-ից 15 հազար ռուբլու սահմանում, հայտնում են հանդիպման կազմակերպիչները։
Ռուսաստան–Հայաստան հանդիպման ամենաթանկ տոմսն արժե 15 հազար ռուբլի

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպման տոմսերի արժեքը տատանվում են 350-ից 15 հազար ռուբլու սահմանում, հայտնում են հանդիպման կազմակերպիչները։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում մարտի 5-ին 18։00-ին։

Պաշտոնական մրցաշարերում հավաքականները հանդիպել են չորս անգամ։ Երեք խաղում հաղթել են ռուսները, մեկ խաղն ավարտվել է ոչ–ոքի հաշվով։

Հայաստանի հավաքականը հունիսի 6-ին ծրագրում է ընկերական հանդիպում անցկացնել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակիցներից մեկի` Գերմանիայի հավաքականի հետ։-0-