Հայաստանի հավաքականը բարձրացել է 30-րդ հորիզոնական
13.02.2014,
14:24
Փետրվարի 13-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը բարձրացել է 8 հորիզոնականով և զբաղեցնում է իր համար ռեկորդային՝ 30-րդ տեղը:
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 13-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը բարձրացել է 8 հորիզոնականով և զբաղեցնում է իր համար ռեկորդային՝ 30-րդ տեղը:
Աղյուսակը գլխավորում է Իսպանիան, երկրորդ տեղում է Գերմանիան, երրորդը Արգենտինան է:
1. Իսպանիա - 1506 միավոր,
2. Գերմանիա – 1314,
3. Արգենտինա - 1255
4. Պորտուգալիա – 1219,
5. Կոլումբիա – 1211,
6. Շվեյցարիա – 1159,
7. Ուրուգվայ – 1157,
8. Իտալիա – 1135,
9. Բրազիլիա – 1125,
10. Հոլանդիա – 1122։
Հաջորդ աղյուսակը կհրապարակվի մարտի 13-ին։-0-