Հայկական հավաքականի կիսապաշտպան Պիցելին ժամանակավորապես կտեղափոխվի Ղազախստանի «Ակտոբե»

29.01.2014, 19:34
«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիցելին ժամանակավորապես կտեղափոխվի ղազախական «Ակտոբե», ասվում է ռուսական թիմի պաշտոնական կայքում։
Հայկական հավաքականի կիսապաշտպան Պիցելին ժամանակավորապես կտեղափոխվի Ղազախստանի «Ակտոբե»

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիցելին ժամանակավորապես կտեղափոխվի ղազախական «Ակտոբե», ասվում է ռուսական թիմի պաշտոնական կայքում։

Հայաստանի հավաքականի խաղացողը հանդես կգա «Ակտոբեում» մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31–ը, «վարձակալման» պայմանագիրը ենթադրում է նաև ֆուտբոլիստի հետգնման իրավունք։

Պիցելին «Կուբանից» «Կրասնոդար» է տեղափոխվել 2013 թվականի ամռանը։ «Կուբանի» կազմում 8 պաշտոնական խաղ է անցկացրել, որոնցում երկու գնդակի հեղինակ է դարձել (երկուսն էլ` Ռուսաստանի Գավաթում) և մեկ հաջող փոխանցում է կատարել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ -0-