Տիգրան Քոթանջյանը Հայաստանի շախմատի չեմպիոն է դարձել

22.01.2014, 13:32
Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը նվաճել է Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը, կանանց շրջանում չեմպիոն է դարձել Շուշաննա Սարգսյանը։
Տիգրան Քոթանջյանը  Հայաստանի շախմատի չեմպիոն է դարձել

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը նվաճել է Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը, կանանց շրջանում չեմպիոն է դարձել Շուշաննա Սարգսյանը։

Տղամարդկանց մրցաշարի արծաթե մեդալ է նվաճել գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, բրոնզե մեդալ` գրոսմայստեր Արման Փաշիկյանը։ Կանանց առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցրել է Մարիա Գևորգյանը, երրորդ տեղը` Սիրանույշ Ղուկասյանը, հաղորդում է armchess.am կայքը։

Ազգային առաջնության հաղթողներն ընդգրկվել են Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականների կազմում։–0–