Արոնյանը կղախա Գիրիի հետ Վեյկ–ան–Զեեում անցկացվող գերմրցաշարի ութերորդ տուրում

21.01.2014, 12:16
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հունվարի 21–ին կղախա նիդեռլանդցի գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ Վեյկ–ան–Զեեում (Նիդեռլանդներ) անցկացվող Tata Steel գերմրցաշարի ութերորդ տուրում։  
Արոնյանը կղախա Գիրիի հետ Վեյկ–ան–Զեեում անցկացվող գերմրցաշարի ութերորդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հունվարի 21–ին կղախա նիդեռլանդցի գրոսմայստեր Անիշ Գիրիի հետ Վեյկ–ան–Զեեում (Նիդեռլանդներ) անցկացվող Tata Steel գերմրցաշարի ութերորդ տուրում։ 

Յոթ տուրից հետո Արոնյանը 5.5 միավորով մրցաշարի միանձնյա առաջատարն է։ Մեկ միավորով նրանից ետ են մնում Գիրին և Սերգեյ Կարյակինը։ Այնուհետև չորս միավոր հավաքած Ֆաբիանո Կարուանան, Լենյեր Դոմինգեսը և Ուեսլի Սոն են, ակտիվում երեքական միավոր ունեն Խիկարու Նակամուրան, Պենտալի Հարիկրիշնան, Լյուկ Վան Վելին, Ռիչարդ Ռապորտան, մրցաշարային աղյուսակը եզրափակում են Բորիս Գելֆանդը` 2 միավորով և Արկադի Նայդիչը` 1.5 միավորով։

Կարյակինը կհանդիպի Գելֆանդի հետ, Նակամուրան` Հարիկրիշնայի, Սոն` Դոմինգեսի, Վան Վելին` Նայդիչի, Կարուանան Ռապորտայի հետ։

Tata Steel–ն անցկացվում է Հոլանդիայի Վեյկ–ան–Զեե քաղաքում հունվարի 11–26–ը։ Այս տարի կանցկացվի ոչ թե երեք, ինչպես նախորդ տարի, այլ երկու շրջանակային մրցաշար, որոնցից առաջինը կոչվում է Tata Steel Masters, երկրորդը` Tata Steel Chalengers։–0–