Հրապարակվել է Ստամբուլում անցկացվելիք Շախմատի համաշխարհային օլիմպիադայի Հայաստանի հավաքականների կազմը

24.01.2012, 11:54

Հայաստանի շախմատի ազգային հավաքականների կազմը հրապարակվել է տղամարդկանց և կանանց ազգային առաջնություններից հետո:

Հայկական հավաքականներն օգոստոսին կմասնակցեն Համաշխարհայն օլիմպիադային Ստամբուլում, հայտնում է armchess.am-ը:

Տղամարդկանց հավաքականում կխաղան Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ.Պետրոսյանը (հանրապետության գործող չեմպիոն): Մարզիչ՝ Արշակ Պետրոսյան:
Կանանց թիմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան (Հայաստանի 2012 թվականի առաջնության հաղթող), Աննա Հայրապետյանը: Մարզիչ՝ Արթուր Չիբուխչյան: -0-