Մխիթարյանը պատրաստվում է «Շախտյորում» խաղալ մինչև կնքած պայմանագրի ժամկետի ավարտը

28.12.2011, 13:02
Մխիթարյանը պատրաստվում է «Շախտյորում» խաղալ մինչև կնքած պայմանագրի ժամկետի ավարտը
Մխիթարյանը պատրաստվում է «Շախտյորում» խաղալ մինչև կնքած պայմանագրի ժամկետի ավարտը

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ֆուտբոլի հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր» ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է «Շախտյորում» խաղալ մինչև կնքած պայմանագրի ժամկետի ավարտը՝ 2015 թվականը, չորեքշաբթի հայտարարել է ֆուտբոլիստը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականի էական հաջողություններից և ակումբում ցուցադրած հիանալի խաղից հետո մի շարք եվրոպական ակումբներ ձմեռային տրանսֆերային պատուհանի (2012 թ.-ի հունվարի 1-ից փետրվարի 1-ը - «Նովոստի-Արմենիա») ժամանակ լրջորեն հետաքրքրվել են Հայաստանի հավաքականի տաղանդավոր կիսապաշտպանի ծառայություններով:

«Եթե անկեղծ, ապա ես տեղյակ չեմ այդ նորություններից, դրանց մասին իմանում են տարբեր ինտերնետային կայքերից: Կարող եմ միայն մի բան ասել՝ ես «Շախտյորի» հետ գործող պայմանագիր ունեմ մինչև 2015 թ.-ը և պատրաստ եմ կատարել այն մինչև վերջ: Ես կանեմ ամեն ինչ՝ իմ ակումբին օգնելու համար», - հայտարարել է Մխիթարյանը:

Ինչպես հաղորդում են մի շարք ԶԼՄ-ներ, վերջերս «Արսենալ» անգլիական ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Սթիվ Ռոուլին խորհուրդ է տվել ակումբի մարզիչ Արսեն Վենգերին ուշադրություն դարձնել Մխիթարյանին, ով դեկտեմբերի 15-ին ճանաչվել է Հայաստանի 2011 թ-ի լավագույն ֆուտբոլիստը և ում շուկայական արժեքը 8 մլն ֆունտ է գնահատվում:

«Ինձ այժմ այնքան էլ չեն հետաքրքրում ինձանով հետաքրքրվող ակումբները: Խաղացողի առքուվաճառքի հարցը լուծվում է ակումբների ղեկավարների մակարդակով, և հենց նրանք են լուծում այդ հարցերը», - նշել է Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը 2010 թ.-ի օգոստոսի 30-ից Դոնեցկի «Շախտյոր» ակումբի ֆուտբոլիստ է: «Շախտյորի» կազմում Մխիթարյանը դարձել է Ուկրաինայի ֆուտբոլի ազգային առաջնության չեմպիոն և Ուկրաինայի 2011 թ.-ի գավաթակիր:-0-