Հայաստանը հաղթել է շախմատի աշխարհի թիմային առաջնությունում
26.07.2011,
11:08
Հայաստանը հաղթել է շախմատի աշխարհի թիմային առաջնությունում
Հայաստանի շախմատի հավաքականը հաղթել է չինական Նինբո քաղաքում անցկացվող աշխարհի թիմային առաջնությունում։
Վերջին տուրում հայ շախմատիստները ոչ-ոքի են խաղացել ուկրաինացիների հետ 2։2 հաշվով՝ հավաքելով 14 միավոր, դարձել են անհասանելի ամենամոտ հակառակորդի՝ Չինաստանի հավաքականի համար, որն ունի 11 միավոր։
Չինաստան-Հունգարիա հանդիպումը, որը պետք է որոշի թիմերի դասավորվածությունն առաջին եռյակում, դեռ շարունակվում է։ Ուկրաինացիները Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից հետո հավաքել են 12 միավոր։ -0-