Պատանի հայ ֆուտբոլիստները Ղազախստանի նախագահի գավաթին առաջին հաղթանակն են տարել՝ պարտության մատնելով ուկրաինացիներին
27.04.2011,
18:57
Պատանի հայ ֆուտբոլիստները Ղազախստանի նախագահի գավաթին առաջին հաղթանակն են տարել՝ պարտության մատնելով ուկրաինացիներին
Աստանայում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը (մինչև 17 տարեկան) Ղազախստանի նախագահի գավաթի ընթացքում առաջին հաղթանակն է տարել՝ 2:0 հաշվով պարտության մատնելով ուկրաինացիներին:
Նախօրեին հայ ֆուտբոլիստները պարտվել են վրացիներին՝ 3:5 հաշվով: Հայաստանի հավաքականն իր խմբի վերջին հանդիպումը կխաղա ուրբաթ թուրքերի հետ:
Ղազախստանի նախագահի գավաթին մասնակցող ութ թիմերը երկու խմբի են բաժանվել: Հայաստանի հավաքականը առաջին խմբում է: Երկրորդ խմբում են ընդգրվել Ղազախստանի, Ադրբեջանի, Իրանի և Ուզբեկստանի հավաքականները: -0-