Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պահպանել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը:
Ռուսների հետ սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղալուց հետո հայ ֆուտբոլիստները 8 միավորով B խմբում զբաղեցնում են չորրորդ տեղը:
Սլովակիայի, Ռուսաստանի և Իռլանդիայի հավաքականները վաստակել են 10-ական միավոր: Մարտի 26-ին իռլանդացիները սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտության են մատնել Մակեդոնիայի հավաքականին, իսկ Սլովակիայի հավաքականն արտագնա խաղում 1:0 հաշվով պարտության է մատնել Անդորրայի հավաքականին: Մակեդոնացիները վաստակել են 4 միավոր, Անդորրայի հավաքականը միավոր չի վաստակել:
Խմբի հաջորդ հանդիպումները տեղի կունենան հունիսի 4-ին: Այդ օրը Հայաստանի հավաքականն արտագնա խաղում ուժերը կչափի Ռուսաստանի հավաքականի հետ:-0-