ՖԻԴԵ-ն ցանկանում է շախմատի զարգացման կենտրոն կառուցել Տաջիկստանում. Իլյումժինով

23.03.2011, 12:48
ՖԻԴԵ-ն ցանկանում է շախմատի զարգացման կենտրոն կառուցել Տաջիկստանում. Իլյումժինով
ՖԻԴԵ-ն ցանկանում է շախմատի զարգացման կենտրոն կառուցել Տաջիկստանում. Իլյումժինով

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) մտադիր է Դուշանբեում շախմատի զարգացման կենտրոն կառուցել, երեքշաբթի երեկոյան Տաջիկստան կատարած եռօրյա այցից հետո հայտնել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Կենտրոնի կառուցման հարցը քննարկվել է մարտի 22-ին՝ հանրապետության վարչապետ Աքիլ Աքիլովի հետ հանդիպման ժամանակ։ Տաջիկստանին չի կարելի շախմատային տերություն անվանել՝ երկրի ուժեղագույն գրոսմայստերը ՖԻԴԵ-ի վարկանիշում միայն 208-րդ տեղն է զբաղեցնում։

«Հանրապետության կառավարության հետ կենտրոնի կառուցման մասին համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է այս տարվա մայիսին։ Այժմ մենք պատասխանի ենք սպասում Դուշանբեի քաղաքապետարանից՝ կառուցման համար հողատարածք հատկացնելու վերաբերյալ»,- ասել է ՖԻԴԵ-ի նախագահը։
Իլյումժինովը նշել է, որ ընթացիկ տարում ինքը մտադիր է մեկ անգամ ևս այցելել հանրապետություն, որպեսզի զբաղվի կենտրոնի բացման հարցերով:

Բացի այդ, ՖԻԴԵ-ն առաջարկել է տաջիկական ղեկավարությանը դպրոցական պարտադիր ծրագրում ներառել շախմատի ուսուցումը:
Իլյումժինովի խոսքով՝ հաջորդ տարի ՖԻԴԵ-ն ծրագրում է շախմատային միջազգային մրցաշար անցկացնել Տաջիկստանում:--0-