Լևոն Արոնյանն «Ամբեր» մրցաշարի առաջատար դիրքերում է
23.03.2011,
12:09
Լևոն Արոնյանն «Ամբեր» մրցաշարի առաջատար դիրքերում է
Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը Մոնակոյում անցկացվող «Ամբեր» մրցաշարի աղյուսակի առաջատար դիրքերում է շարունակում մնալ, հաղորդում է մրցումների պաշտոնական կայքը։
Նախօրեին արագ շախմատում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ և հաղթանակ է գրանցել «կույր» շախմատում։
Հնարավոր 18 միավորից հայ գրոսմայստերը հավաքել է 13-ը և շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի առաջատար դիրքերում։ 12 միավորով երկրորդ տեղում է Մագնուս Կառլսենը (Նորվեգիա)։
Աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) և Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա) 9,5 միավորով կիսում են 3-5-րդ տեղերը։
«Ամբեր» ավանդական մրցաշարում՝ շախմատի «կույր» և «արագ» խաղին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերները։ -0-