Միշել Պլատինին վերընտրվել է ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում

22.03.2011, 20:00
Միշել Պլատինին վերընտրվել է ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում
Միշել Պլատինին վերընտրվել է ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնում

Ֆրանսիացի Միշել Պլատինին վերընտրվել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահի պաշտոնում՝ երկրորդ քառամյա ժամկետով։

Առանց այլընտրանքի անցկացվող ընտրությունները տեղի են ունեցել Փարիզում՝ ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ։ Քվեարկությանը մասնակցել են եվրոպական ազգային ասոցիացիների 53 ներկայացուցիչներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Պլատինին ՈՒԵՖԱ-ն ղեկավարել է 2007թ.-ին՝ ընտրություններին հաղթելով շվեդ Լենարտ Յուհանսոնին, ով նախորդ 16 տարիների ընթացքում Եվրոպայի ֆուտբոլային մարմնի նախագահն էր։

Պլատինին անցյալում ականավոր ֆուտբոլիստ է, Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագը։ 1984թ.-ի Եվրոպայի չեմպիոն է։ Թուրինյան «Յուվենտուսի» կազմում կրկնակի  Իտալիայի չեմպիոն է դարձել՝ նվաճելով եվրոպական առաջնությունների Գավաթը։ 1983, 1984 և 1985 թվականների Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստն է։

Մարզական կարիերայի ավարտից հետո Պլատինին մարզել է Ֆրանսիայի հավաքականին, այնուհետև ղեկավարել է աշխարհի առաջնության-98 կազմակերչպական կոմիտեն։ -0-