Լևոն Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքը «Ամբեր» շախմատի մրցաշարում

21.03.2011, 10:25
Լևոն Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքը «Ամբեր» շախմատի մրցաշարում
Լևոն Արոնյանը պահպանում է առաջատարի դիրքը «Ամբեր» շախմատի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը ութ փուլերից հետո շարունակում է գլխավորել Մոնակոյում անցկացվող «Ամբեր» շախմատի հեղինակավոր մրցաշարի աղյուսակը, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Կիրակի Արոնյանը «կույր» շախմատի մրցապայքարում ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ, այնուհետև պարտության է մատնել նրան արագ շախմատի մրցապայքարում:

Լևոն Արոնյանից կես միավոր տարբերությամբ հետ է մնում Մագնուս Կառլսենը, ով նմանատիպ հաջողության է հասել բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ մրցապայքարում: Ութ փուլերից հետո Արոնյանը վաստակել է 11,5 միավոր, Կառլսենը՝ 11 միավոր:

227 հազար եվրո մրցանակային ֆոնդ ունեցող «Ամբեր» մրցաշարը կավարտվի մարտի 24-ին:-0-