Հայ գեղասահորդն աշխարհի պատանեկան առաջնության ուղեգիր է ստացել

07.02.2011, 16:06
Հայ գեղասահորդն աշխարհի պատանեկան առաջնության ուղեգիր է ստացել
Հայ գեղասահորդն աշխարհի պատանեկան առաջնության ուղեգիր է ստացել

Տասնչորսամյա գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանն աշխարհի պատանեկան առաջնությանը հանդես գալու իրավունք է ստացել, հաղորդում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Փետրվարի 2-6-ը Լյուբլյանայում կայացած ընտրական մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցնելով՝ Հայրապետյանն աշխարհի առաջնության ուղեգիր է ստացել։

Մարզիկի ավագ եղբայրը՝ 18-ամյա Սարգիս Հայրապետյանը, նույնպես վստահ է հանդես եկել՝ եզրափակելով լավագույն հնգյակը և Տոկիոյում մարտին կայանալիք աշխարհի առաջնությանը հանդես գալու հնարավորություն ստանալով։

Աղջիկների մրցախաղում հանդես եկող 14-ամյա Մարթա Գրիգորյանն աշխարհի առաջնության ուղեգիր է ստացել, որը կանցկացվի փետրվարի 26-ից մարտի 6-ը Սեուլում։
Հայաստանը ներկայացնող մյուս մարզուհին՝ Անժելա Մկրտչյանը, 28-րդ տեղն է զբաղեցրել 40 մասնակիցների ցուցակում։ -0-