Սիրանուշ Անդրեասյանը ՀՀ շախմատի չեմպիոն է դարձել

20.01.2011, 10:27
Սիրանուշ Անդրեասյանը ՀՀ շախմատի չեմպիոն է դարձել
Սիրանուշ Անդրեասյանը ՀՀ շախմատի չեմպիոն է դարձել

ՀՀ շախմատի (Բարձրագույն լիգա)  2011թ.-ի կանանց 66-րդ առաջնության հաղթող է դարձել միջազգային վարպետ Սիրանուշ Անդրեասյանը, հաղորդում է armchess.am-ը։

Չորեքշաբթի ավարտված առաջնության ժամանակ նա ոչ մի պարտություն չի ունեցել։ Այսպիսով, ՀՀ շախմատի կանանց ազգային  հավաքականի կազմում Անդրեասյանը կստանա միակ թափուր ուղևորությունը։
Առաջնության արդյունքում երկրորդ տեղն է զբաղեցրել ՖԻԴԵ-ի վարպետ Անահիտ Խառատյանը, իսկ «բրոնզը» նվաճել է Լիա Մարտիրոսյանը։

ՀՀ շախմատի կանանց առաջնությունն անցկացվել է հունվարի 11-19-ը։ Սկզբում առաջնությանը 10 շախմատիստուհիներ են մասնակցել, սակայն չորրորդ փուլում գրոսմայստեր Նաիրա Մովսիսյանը դուրս է մնացել առողջական խնդիրների պատճառով։ -0-