Ռոնալդոյին մեկ մրցախաղի դիմաց 92 հազար դոլար է առաջարկում ավստրալական ակումբը
«Մելբուռն Հարթ» ավստրալիական ֆուտբոլային ակումբը հայտնի բրազիլացի հարձակվող Ռոնալդոյին առաջարկում է պայմանագիր կնքել, հաղորդում է Ռոյթերը՝ հղում անելով ավստրիալիական ԶԼՄ-ներին։
Եթե ֆուտբոլիստն ընդունի «Մելբուրն» ակումբի առաջարկը, ապա նրա աշխատավարձն ամեն խաղի դիմաց 92,6 հազար դոլար կկազմի։ Այժմ Ռոնալդոն հանդես է գալիս բրազիլական «Կորինտիանս»-ի կողմից։
«Բանակցությունները սկզբնական փուլում են, - հայտնեց ավստրալիական ակումբի գործադիր տնօրեն Սքոթ Մանը։ -Մենք գիտենք, որ նրա պայմանագիրը («Կորինտիանս»-ի հետ) ավարտվում է, և մենք Ռոնալդոյի հետ մեզ մոտ տեղափոխվելու հնարավորության մասին բանակցություններ ենք անցկացրել»։
Ռոնալդոն, ով սեպտեմբերի 22-ին 34 տարեկան է դառնում, փետրվարին երկարացրել է համաձայնագիրը իր ներկա ակումբի հետ մինչև 2011թ.-ի վերջը։ Այն ժամանակ նա հայտնեց, որ պայմանագրի լրանալուն պես ծրագրում է ավարտել կարիերան։
Ավելի վաղ հարձակվողը հանդես է եկել բրազիլական «Կրուզեյրո», հոլանդական ПСВ, իսպանական «Բարսելոնա» և «Ռեալ», իտալական «Ինտեր» և «Միլան» թիմերում։ 2008թ.-ի դեկտեմբերին նա «Կորինտիանս»-ի խաղացող է դարձել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ -0-