Ֆրանսիացիները կարծում են, որ 2010-ի աշխարհի առաջնությանը ՀԱՀ-ին հաղթելը պատվի հարց է

18.06.2010, 11:09
Ֆրանսիացիները կարծում են, որ 2010-ի աշխարհի առաջնությանը ՀԱՀ-ին հաղթելը պատվի հարց է
Ֆրանսիացիները կարծում են, որ 2010-ի աշխարհի առաջնությանը ՀԱՀ-ին հաղթելը պատվի հարց է

Աշխարհի առաջնության խմբային խաղի երկու անհաջող հանդիպումներից հետո Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի խաղացողներն ու մարզիչը ՀԱՀ հավաքականի նկատմամբ հաղթանակ տանելը պատվի հաց են համարում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՓ-ին:

Ֆրանսիացիները հինգշաբթի 2:0 հաշվով պարտվել են Մեքսիկայի հետ խաղում, իսկ մինչ այդ 0:0 հաշվով փակել էին Ուրուգվայի հետ հանդիպումը:

«Հիմա մենք խորը հիասթափություն ենք ապրում և չափազանց տխուր ենք,- պարտությունից հետո հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Ռայմոն Դոմենեկը:- Մենք պայքարում էինք: Հիմա ես անգամ բացատրություններ չեմ գտնում մեր պարտության համար»:

Երկու տուրից հետո А խմբի առաջատարներն են Ուրուգվայն ու Մեքսիկան՝4-ական միավորով: Ֆրանսիացիների ու 2010-ի առաջնության տերերի՝ հարավաֆիկացիների հաշվում մեկական միավոր կա: Երրորդ տուրի խաղաղերը՝ Մեքսիկա-Ուրուգվայ և Ֆրանսիա-ՀԱՀ, տեղի կունենան հունիսի 22-ին: 1/8 եզրափակչին հասնելու համար բավական է, որ մեքսիկացիներն ու ուրուգվայցիները խաղն ավարտեն ոչ-ոքի:

«Մենք մեր մեջ պիտի հաջորդ խաղը հաղթելու հպարտություն գտնենք,- հայտարարել է Դոմենեկը: Թեկուզ քիչ, բայց մենք դեռ փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն ունենք»:  «Մենք չենք պատրաստվում առաջնությունից հեռանալ առանց գոնե մեկ հաղթանակի,- մարզիչի միտքը կրկնեց ֆրանսիացիների կիսապաշտպան Ֆլորան Մալուդան:-Դա արդեն պատվի հարց է: Չի կարելի պարտվել այնպես, ինչպես եղավ այսօր»: -0-