Լևոն Արոնյանը կխաղա աշխարհի ուժեղագույն շախմատիստների հետ Իսպանիայում կայանալիք «Մեծ սաղավարտ» մրցաշարում

27.08.2008, 13:50
Լևոն Արոնյանը կխաղա աշխարհի ուժեղագույն  շախմատիստների հետ Իսպանիայում կայանալիք  «Մեծ սաղավարտ» մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը կմասնակցի «Մեծ Սաղավարտ» (Grand Slam Tournament) շախմատի հեղինակավոր միջազգային մրցաշարին, որը կանցկացվի սեպտեմբերի 1-13-ը՝ Իսպանիայի Բիլբաո քաղաքում։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Արոնյանի մրցակիցները կլինեն հնդիկ Վիշվանաթան Անանդը (աշխարհի գործող չեմպիոն), ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, նորվեգացի Մագնուս Կառլսենը, բուլղարացի Վեսելին Տոպալովը և ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովը։

Մրցաշարը կանցկացվի երկու փուլով և կավարտվի սեպտեմբերի 13-ին։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 400 հազ. եվրո, որից 100 հազ. եվրոն կստանա հաղթողը։ -0-