Հայաստանը պատրաստ է Երևանում բարձր մակարդակով կազմակերպել Հայաստան-Թուրքիա խաղը. ՀՖՖ նախագահ

24.01.2008, 18:50
Հայաստանը պատրաստ է Երևանում բարձր մակարդակով կազմակերպել Հայաստան-Թուրքիա խաղը. ՀՖՖ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է բարձր մակարդակով կազմակերպել Հայաստան-Թուրքիա հանդիպումը՝ 2010 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ «Մենք հարևան երկրի ֆուտբոլիստներին քաղաքակիրթ ձևով կընդունենք, ինչպես դա անում են աշխարհի մյուս երկրներում, ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն, և հույս ունենք, որ մեզ էլ այդ կերպ կընդունեն Ստամբուլում»,- ասաց նա։ 

Հայարպետյանի խոսքով, Հայաստանի և Թուրքիայի միջև խաղերը կարող են երկու երկրների միջև հարաբերությունները բարելավման առիթ հանդիսանալ։

ՀՖՖ նախագահը նշեց, որ բացի ազգային հավաքականից, հայ ֆուտբոլիստները 2008թ. չորս խաղ են անցկացնելու թուրքական թիմերի հետ։

Եվրոպական տարածաշրջանի հինգերորդ խմբում Հայաստանից բացի ներգրավված են հետևյալ երկրների հավաքականները. Իսպանիա, Թուրքիա, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Էստոնիա։ Աշխարհի գավաթի նախընտրական փուլին կմասանկցեն նաև եվրոպական 53 երկրների հավաքականներ։ Նրանք կբաժանվեն 9 խմբի (ութ խումբ վեցական թիմերով և և մեկ խումբ հինգ հավաքականներով)։ Եզրափակիչ կանցնեն խմբերի հաղթողները։

Երկրորդ տեղը նվաճած ութ թիմեր, կբաժանվեն զույգերի և երկու խաղերի արդյունքներով՝ տանը և արտագնա, կխաղարկեն աշխարհի առաջնության մնացած 4 ուղեգրերը։ Եվրոպա մայրցամաքը 2010թ. ՀԱՀ-ում կայանալիք Աշխարհի գավաթի առաջնությանը կներկայացնեն 13 թիմեր։—0--