Արոնյանը շարունակում է հաղթական ելույթները Corus Chess 2008 հեղինակավոր շախմատային մրցույթում

16.01.2008, 16:51
Արոնյանը շարունակում է հաղթական ելույթները Corus Chess 2008 հեղինակավոր շախմատային մրցույթում
Արոնյանը շարունակում է հաղթական ելույթները Corus Chess 2008 հեղինակավոր շախմատային մրցույթում

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի-Արմենիա/.Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է առանց պարտության հանդես գալ Corus Chess 2008 հեղինակավոր շախմատային մրցույթում։

Ինչպես չորեքշաբթի հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հանրապետության Շախմատի ֆեդերացիայից, չորս փուլերից հետո Արոնյանն ունի 3 միավոր և «Ա» խմբում 1-2 տեղերն է կիսում Մագնուս Կարլսենի հետ (Նորվեգիա)։ 

Չորրորդ փուլում Արոնյանը խաղացել է Կարլսենի հետ։ Հունվարի 16-ին մրցույթում հանգստյան օր է։

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցույթի գործող առաջատարն է։ Corus Chess 2008 միջազգային շախմատային մրցույթն անցկացվում է Վեյկ ան-Զեեում (Նիդերլանդներ) 2008թ. հունվարի 11-27-ը։

Corus 2008-ը անկացվում է երեք խմբերով շրջանակաձև սկզբունքով 14 շախմատիստների մասնակցությամբ։ Մրցույթի խաղարկային օրերն են 12-15-ը, 17-20-ը, 22-ը, 23-ը, 25-27-ը։ Հանգստյան օրերն են հունվարի 16-ը, 21-ը և 24-ը։—0--