Մեքսիկայում ավարտված շախմատի աշխարհի առաջնության ժամանակ Լևոն Արոնյանը կիսել է 6-7 տեղերը

01.10.2007, 10:47
Մեքսիկայում ավարտված շախմատի աշխարհի առաջնության ժամանակ Լևոն Արոնյանը կիսել է 6-7 տեղերը

Մեքսիկայում ավարտված դասական շախմատի աշխարհի առաջնության արդյունքներով՝ հայ շախմատիստ Լևոն Արոնյանը ռուս Ալեքսանդր Մորոզևիչի հետ կիսել է 6-7 տեղերը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Մեքսիկայի մայրաքաղաքում սեպտեմբերի 12-ից 30-ը երկու շրջանով անցկացվող աշխարհի առաջնության արդյունքներով՝ հայ գրոսմայստերը հավաքել է վեց միավոր՝ հնարավոր 14-ից։

Աշխարհի նոր չեմպիոն է դարձել 9 միավոր հավաքած հնդիկ Վիշվանատան Անանդը։ Անանդից մեկ միավոր տարբերությամբ երկրոդ-երրորդ տեղերը կիսել են այժմ արդեն նախկին բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) և ողջ առաջնության ընթացքում կայուն լավ խաղ ցուցադրած Բորիս Գելֆանդը (Իսրաել)։

Հունգարացի Պյոտր Լեկոն յոթ միավորով զբաղեցրել է չորրորդ տեղը, նրան է հետևում 6,5 միավոր հավաքած ռուս Պյոտր Սվիդլերը։ Վերջին ութերրորդ տեղը 5,5 միավորով զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկը։-0-