Մոուրինյուն ցանկանում է Մխիթարյանին փոխանակել «Ինտեր»-ի կիսապաշտպանի հետ

13.12.2017, 23:08
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հետաքրքրված է «Ինտեր»-ի կիսապաշտպան Ժոաու Մարիուի ծառայություններով:
Մոուրինյուն ցանկանում է Մխիթարյանին փոխանակել «Ինտեր»-ի կիսապաշտպանի հետ
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հետաքրքրված է «Ինտեր»-ի կիսապաշտպան Ժոաու Մարիուի ծառայություններով:

Ինչպես հայտնում է sport-express.ru-ն, հղում անելով Corriere dello Sport-ին, ակումբները քննարկում են Հենրիխ Մխիթարյանի և պորտուգալացի կիսապաշտպանի փոխանակման հարցը:

Կա տարբերակ, որ ակումբները կես տարով վարձակալության հիմունքներով կփոխանակվեն Մարիուով և Մխիթարյանով: Նշվում է, որ համաձայնագրերը կարող են ստորագրվել մինչև 2017/18 խաղաշրջանի ավարտը, ինչից հետո կողմերը կարող են վերադառնալ լիարժեք տրանսֆերների բանակցություններին:

Загружается новость ... "Право"

Մխիթարյանն այս խաղաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 17 հանդիպումներում` խփելով երկու գոլ և կատարելով հինգ փոխանցում: Մարիուն անցկացրել է 11 խաղ միլանցիների ակումբում, որոնցում երեք արդյունավետ փոխանցում է կատարել: -0-