Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ. հարցում

24.05.2016, 14:50
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ. հարցում
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ Բունդեսլիգայի ֆուտբոլիստների միջև գերմանական Kicker հեղինակավոր պարբերականի անցկացված հարցման արդյունքներով, գրում է armenpress-ը։

Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի գավաթի լավագույն ռմբարկու է ճանաչվել>>

Հարցումն անցկացվել է` որոշելու համար 2015/16 մրցաշրջանի Գերմանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստին (հարցման մեջ չեն ներառվում դարպասապահները): Հարցմանը մասնակցել են 235 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ Բունդեսլիգայի ակումբներից:

Ձայների մեծամասնությունը` 31,1 տոկոս, ստացել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն առաջ է անցել Մյունխենի «Բավարիայի» հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկուց (22,1%) ու Տոմաս Մյուլերից (13,6%), ինչպես նաև իր թիմակից Պյեռ-Էմերիկ Օբամեյանգից (13,2%), հաղորդում է Transfermarkt-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 52 հանդիպման, որոնցում դարձել է 23 գոլի ու 32 գոլային փոխանցման հեղինակ: -0-