Հենրիխ Մխիթարյանը կմնա իտալական «Ռոմայում»

01.07.2020, 10:18
Հենրիխ Մխիթարյանը կմնա իտալական «Ռոմայում»
Հենրիխ Մխիթարյանը կմնա իտալական «Ռոմայում»

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի ավագ և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմնա իտալական «Ռոմայում» նվազագույնը մինչև սեզոնի ավարտը, նշվում է ակումբի Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

«Միկին մնում է: Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ Հենրիխ Մխիթարյանը կմնա մինչև ընթացիկ սեզոնի ավարտը, նախնական համաձայնությամբ 2020-2021թթ.-ի արշավի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լոնդոնի «Արսենալն» ու իտալական «Ռոման» քննարկում են մրցաշրջանի ավարտից հետո խաղացողների փոխանակությունը։ Հայ ֆուտբոլիստը կարող էր դառնալ գործարքի մասնակից, ըստ որի 21-ամյա կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտը կտեղափոխվեր Անգլիա:

Հռոմեական ակումբը պատրաստ է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի համար վճարել 12-14 միլիոն եվրո։ -0-