Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի Լիգայում. (ՖՈՏՈ)

13.02.2026, 15:43
Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայի 2026/27 խաղարկությունում. խաղացանկ. ՖՈՏՈ
Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի Լիգայում. (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայացավ Ազգերի Լիգայի 2026-27 մրցաշրջանի վիճակահանությունը: Այս մասին հայտնում է ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված էր C լիգայի 2-րդ զամբյուղում: Մեր ընտրանու մրցակիցներն են Չեռնոգորիան, Կիպրոսը, Լատվիան կամ Ջիբրալթարը:

Մեր ընտրանին պատմության մեջ 3-րդ անգամ կմասնակցի Ազգերի Լիգայի C Լիգային:

Մրցաշարի խաղացանկին կարող եք ծանոթանալ ստորև.

-Տուր 1։ 2026թ սեպտեմբերի 24-26

-Տուր 2։ 2026թ սեպտեմբերի 27-29

-Տուր 3։ 2026թ սեպտեմբերի 30-հոկտեմբերի 3

-Տուր 4։ 2026թ հոկտեմբերի 4-6

-Տուր 5։ 2026թ նոյեմբերի 12-14

-Տուր 6։ 2026թ նոյեմբերի 15-17

A Լիգայի քառորդ եզրափակիչներ՝ 2027 թվականի մարտի 25-30

A/B և B/C Լիգայի փլեյ-օֆֆի խաղեր՝ 2027 թվականի մարտի 25-30

Եզրափակիչ մրցաշար՝ 2027 թվականի հունիսի 9-13

C/D փլեյ-օֆֆ՝ 2028 թվականի մարտի 23-28

Лига