411.99
4.03
390.88
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը կոշտ քայլեր է ձեռնարկելու Միհրան Հարությունյանի նկատմամբ արդարությունը վերականգնելու ուղղությամբ

15:56
02 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մտադիր է կոշտ քայլեր ձեռնարկել օլիմպիական Միհրան Հարությունյանի նկատմամբ արդարությունը վերականգնելու ուղղությամբ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Ինչպես նշում է թերթը, Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ ըմբիշ Միհրան Հարությունյանի նկատմամբ կատարված անարդարությունը ոչ մեկի անտարբեր չթողեց:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը (66 կգ) չկարողացավ նվաճել օլիմպիական «ոսկին» կանխակալ մրցավարության պատճառով։ Սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով։ Մրցավարը երկրորդ ռաունդում միավոր տվեց սերբին իբր Հարությունյանի պասիվության պատճառով։ Հայ մարզիկն ու նրա մարզիչները չհամաձայնվեցին այդ որոշման հետ։ Այդուհանդերձ, հաղթող ճանաչվեց սերբ ըմբիշը։

Ինչպես նշում է թերթը, ՀԱՕԿ-ը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պետք է ամեն ինչ անեն, որ Հարությունյանի մենամարտի մրցավարները որակազրկվեն: Հոդվածի հեղինակների կարծիքով, այդ դեպքում այլ մրցավարներ ձեռնպահ կմնան մարզիկների նկատմամբ նման քայլ անելու մտքից անգամ: Հակառակ դեպքում մեր մարզիկները պարբերաբար կհայտնվեն «որբի» կարգավիճակում:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը թերթի հետ զրույցում հավաստիացրել է, որ Միհրան Հարությունյանի մենամարտի մրցավարությունը բողոքարկելու մտքից իրենք չեն հրաժարվել:

«Թիմն արդեն վերադարձել է, շուտով խորհրդակցություն կհրավիրվի այս հարցով, և մեր քայլերը շատ հստակ և շատ կոշտ կլինեն: Վստահ ասում եմ՝ պետությունը կանգնած է մարզիկի կողքին»,- ասել է նախարարը:

Մի շարք ԶԼՄ-ներ հիշեցրին, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը սերբ Նենադ Լալովիչն է: Մարզական մեկնաբանների կարծիքով, մրցավարներն ուղղակի նվեր մատուցեցին Լալովիչին` «շնորհելով» ոսկե մեդալը նրա հայրենակցին:

Բացի այդ, հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ հայ ըմբիշի առաջընթացը խոչընդոտում է Միխայիլ Մամիլաշվիլին, քանի որ նա Հարությունյանի հետ կոնֆլիկտ է ունեցել, երբ Հարությունյանը դեռ Ռուսաստանի հավաքականի անդամ էր: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:48
02 Օգոստոսի 2023
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում
15:35
28 Հուլիսի 2023
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
13:41
24 Հուլիսի 2023
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
11:51
24 Հուլիսի 2023
Հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Հայ բռնցքամարտիկը պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկի Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում. ՎԻԴԵՈ
13:12
12 Հուլիսի 2023
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ ՉԼ որակավորման փուլի հանդիպում
Հանդիպումը տեղի կունենա այսօր
10:09
11 Հուլիսի 2023
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:43
03 Հուլիսի 2023
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ. ՎԻԴԵՈ
18:56
30 Հունիսի 2023
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում. ՎԻԴԵՈ
13:25
29 Հունիսի 2023
ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակ. Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով
Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում
12:32
28 Հունիսի 2023
Հայ ըմբիշները երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը (ՎԻԴԵՈ)
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախօրեին երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի U20  երիտասարդական առաջնությանը. ՎԻԴԵՈ
23:02
19 Հունիսի 2023
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Լատվիային Եվրո-2024-ի ընտրական խաղում
Սա Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն է Եվրո 2024-ի ընտրական փուլում