Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է իր պատմության մեջ առաջին պաշտոնական խաղում
29.06.2016,
12:52
Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է իր պատմության մեջ առաջին պաշտոնական խաղում:
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է իր պատմության մեջ առաջին պաշտոնական խաղում:
Քիշնևում կայացած Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հայ բասկետբոլիստները 83:64 հաշվով վստահ հաղթեցին Մոլդովայի թիմին:
Այս խաղում Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Անդրե Սպայթ Մկրտչյանն էր` 24 միավոր:
Երկրորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Անդորրայի թիմի հետ: Հանդիպումը կկայանա հունիսի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 14:45-ին, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Հայաստանի հավաքականը խաղում է B ենթախմբում Մոլդովայի, Անդորրայի և Ուելսի թիմերի հետ: -0-