Հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը կբարդացնի վարժությունն Օլիմպիադայի եզրափակչում

09.08.2016, 14:19
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը գոհ է որակավորման փուլի իր արդյունքից:
Հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը կբարդացնի վարժությունն Օլիմպիադայի եզրափակչում
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը գոհ է որակավորման փուլի իր արդյունքից, ասել է նա ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում։

«Գոհ եմ ելույթիցս, այդ կարծիքին են նաև մարզիչները: Եզրափակչին աշխատելու եմ ավելի բարդացնել վարժությունս: Ամեն ինչ հայտնի կլինի արդեն եզրափակչում», - ավելացրել է Մերդինյանը:

Մերդինյանը որակավորման փուլում հավաքել է 15. 583 միավոր և, զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, դուրս է եկել եզրափակիչ փուլ։Մեդալի համար պայքարը նա կշարունակի օգոստոսի 14-ին։ -0-