Հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն անցավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ

07.08.2016, 10:04
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը նախօրեին սկսեց իր պայքարն Օլիմպիական մայրաքաղաք Ռիոյում:
Հայ մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն անցավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր) նախօրեին սկսել է իր պայքարն Օլիմպիական մայրաքաղաք Ռիոյում, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։
 - рис.1

Մերդինյանը որակավորման փուլում հավաքեց 15. 583 միավոր և, զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, դուրս եկավ եզրափակիչ փուլ։ Մեդալի համար պայքարը նա կշարունակի օգոստոսի 14-ին։

 - рис.2

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Դավթյանը (հենացատկ) առաջին ցատկը կատարեց անթերի, սակայն երկրորդ ցատկի վերջնամասում թույլ տված սխալի պատճառով նրա ընդհանուր միավորն իջավ։
 - рис.3

«Երկու ցատկերի հանրագումարում հայ մարզիկը հավաքեց 14.566 միավոր և, զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը, չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը»,- նշվում է հաղորդման մեջ։ -0-