Հավակնորդների շախմատային մրցաշարի հինգերորդ տուր. Արոնյան–Կարուանա (LIVE)

16.03.2016, 16:08
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը չորեքշաբթի հանդիպում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ Մոսկվայում անցկացվող հավակնորդների շախմատային մրցաշարի հինգերորդ տուրում։
Հավակնորդների շախմատային մրցաշարի հինգերորդ տուր. Արոնյան–Կարուանա (LIVE)
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը չորեքշաբթի հանդիպում է ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ Մոսկվայում անցկացվող հավակնորդների շախմատային մրցաշարի հինգերորդ տուրում։

Արոնյանը խաղում է սպիտակ խաղաքարերով։

Հինգերորդ տուրի մյուս հանդիպումներն են` Անիշ Գիրի (Հոլանդիա) – Պետեր Սվիդլեր (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Խիկարու Նակամուրա (ԱՄՆ), Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)։

Չորս տուրերից հետո Արոնյանը 2.5 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը` կես միավորով զիջելով ռուս Սերգեյ Կարյակինին։ Միանգամից չորս շախմատիստներ` Կարուանան, Գիրին, Անանդը և Սվիդլերը երկուական միավորներով կիսում են երրորդ տեղը։ Ամերիկացի Նակամուրան 1.5 միավորով յոթերորդ տեղում է, իսկ բուլղարացի Տոպալովն ընդամենը մեկ միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Առաջատար ութ գրոսմայստերների մասնակցությամբ և 420 հազար եվրո մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է Մոսկվայում մարտի 11–ից 29–ը։ Մրցաշարի հաղթողը նոյեմբերին Նյու Յորքում կխաղա աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ -0-